
Երակները կտրած ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև՝ ոստիկանության բաժանմունք

Կոմիտաս 5 հասցում իրականացվող շինարարության դեմ պայքարող ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը, ով կտրել էր երակները, տեղափոխվել են հիվանդանոց, այնտեղից էլ` Ոստիկանության Արաբկիրի բաժին` արձանագրություն կազմելու նպատակով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասել է, որ ինքն Անուշավան Պետրոսյանին տեսել է ոստիկանությունից դուրս գալու ժամանակ և նրա ի վիճակը նորմալ է եղել: Այդ ժամանակ, ըստ նրա՝ Անուշավանին տանում էին ոստիկանական բաժանմունք: Կինոռեժիսորը շեշտեց, որ երիտասարդը իրեն շատ կոռեկտ էր պահում, շուտով իրենց ներկայացուցիչները կգնան ոստիկանության Արաբկիրի բաժին նրան դիմավորելու: Այնտեղ այժմ գտնվում են տարածքում իրականցվող շինարարության դեմ պայքարող երկու բնակիչ:
Կարդացեք այստեղ.