
Կամրջից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է ծանր մնալ

Գարեգին Նժդեհի կամրջից ցած նետված երիտասարդ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն նա գիտակցության է եկել։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ տուժածը ստացել է ողնաշարի և կողերի կոտրվածք։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան 10.30-ի սահմաններում 27-ամյա Ա.Փ. ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհ կամրջից։
Նա, բարեբախտաբար, չի մահացել և տեղափոխվել է հիվանդանոց։