Սեպտեմբերին Եգիպտոսի դատարանը կքննի էլ Բարադեյի դեմ ներկայացված հայցը
Եգիպտոսի դատարանը սեպտեմբերի 19 –ին կքննի Եգիպտոսի արդեն նախկին փոխնախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամեդ ալ Բարադեյի դեմ ներկայացված հայցը, որով նա մեղադրվում է երկրի վստահությունը չարաշահելու մեջ, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Էլ Բարադեյը նախորդ շաբաթ հայտարարել էր երկրի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մաիսն: Նա երկրի ընդդիմության առաջնորդներից էր մինչեւ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումը , իսկ Ադլի Մանսուրի կողմից երկրի ժամանակավոր նախագահ նշանակվելուց հետո զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը:
Էլ Բարադեյի դեմ հայցը ներկայացվել է Հելուանի համալսարանի պրոֆեսոր Սեյեդ Աթեքի կողմից, որի կարծիքով Էլ Բարադեյի հեռացումով երկիրը միջազգային հանրության առջեւ ոչ շահեկան վիճակում հայտնվեց: