
Կրեատիվ մտքերը ծնվում են անկանոնություն սիրող անձանց մոտ

ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ աշխատվայրում անկանոնությունը նպաստում է կրեատիվ գաղափարների առաջացմանը, տեղեկացնում է meddaily.ru-ն: Աշխատանքային սեղանին տիրող «խառնաշփոթը» ուղեղին հնարավորություն է տալիս ձերբազատվել պայմանականություններից եւ առավել ստեղծագործ մոտեցումներ գտնել: Հենց դրանով են գիտնականները բացատրում հանճարեղ մարդկանց սեղաններին հաճախ տիրող «թափթվածությունը»:
Մասնագետները գիտափորձ են անցկացրել երկու գրասենյակում, որոնցից մեկում կարգուկանոն է տիրել, մյուսում` խառնաշփոթ: Երկու գրասենյակներում գտնվող կամավորների խմբին տրվել է նույն առաջադրանքը: Արդյունքում երկրորդ գրասենյակում գտնվողներն այն կատարելու առավել հետաքրքիր գաղափարներ են առաջարկել: