Վիտալի Կլիչկոն եւ Յուլիա Տիմոշենկոն`Ուկրաինայի նախագահի թեկնածուներ

ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հանրահայտ բռնցքամարտիկ, «УДАР» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն  հաստատել է, որ դիտարկում է 2015թ. կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: «Մինչեւ վերջնական որոշում կայացնելը, ես նախատեսում եմ խորհրդակցել հանրության հետ»,-ավելացրել է Կլիչկոն:

«Բատկովշչինա» ընդդիմադիր կուսակցությունն էլ ընտրություններին կառաջադրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը: «Մենք հստակեցրել ենք, որ մեր կուսկացության թեկնածուն լինելու է Յուլյա Տիմոշենկոն»,-ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս