
Կոտրել են ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենայի դիմապակին (տեսանյութ)

Ակտվիստ Կարեն Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Օգոստոսի 18-ի առավոտյան 5-ին մեքենաս կայանել եմ մեր շենքի բակում, նույն օրը երեկոյան հայտնաբերեցի, որ դիմապակին կոտրել են։ Կողքը հայտնաբերել եմ 2 հատ իրար փաթաթած «գանտել», ինչով էլ հենց խփել՝ ջարդել են մեքենաս։ Փաստորեն՝ «գանտելները» էլ չգիտեն ինչ անեն, իրանց «գանտելներին» ուղարկում են, որ «գանտելներով» վնասեն մեզ։ Միգուցե նաև նախազգուշացնում են: Նայեք ձեր «գանտելներին» ձեր գլխին չտանք, այ մանկամիտներ»: