Սերժ Սարգսյանը թենիս է խաղում բազեականների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2013» հավաքի անցած օրերին տեղի ունեցած միջոցառումներին, ներկա գտնվել հավաքի շրջանակներում կազմակերպված սպորտային մի շարք մրցաձևերի եզրափակիչ փուլերին, զրուցել հավաքի մասնակիցների հետ, հետաքրքրվել այս օրերի ընթացքում նրանց ստացած տպավորություններով, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին: Սերժ Սարգսյանը նաև սեղանի թենիս է խաղացել նրանց հետ:

Serj Sargsyan01

Serj Sargsyan010

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի

 

Տեսանյութեր

Լրահոս