«Ոչ միայն Սուրեն Խաչատրյանը, այլև ոչ մեկը իր կամքը չի կարա ինձ թելադրի»

ԳԱԼԱ-ն զրուցել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի հետ.

– Պարոն Կարապետյան, ի՞նչ եք մտածում՝ թիվ 38 ընտրատարածքում  Ձեզ կհաջողվի հաղթել:  

– Դե եթե չմտածեի, չէի առաջադրվի:

-Իսկ Ձեր համոզմունքը կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ ՀՀԿ-ն է Ձեզ առաջադրել:

– Այո, այո, լավ կլինի:

– Այսինքն մտածում եք, որ վարչական ռեսուրսը կաշխատի Ձե՞ր օգտին:

– Չէ, ինչի՞ ռեսուրսը, մեր ժողովուրդը ում ուզում ա, նրան էլ ընտրում ա:

– Որ ՀՀԿ-ն է Ձեզ առաջադրել, Ձեր օգտին չի՞ աշխատի:

– Ինչի՞ չի աշխատի, իհարկե կաշխատի:

-Առաջադրված մյուս թեկնածու Սամվել Հայրապետյանը համոզված է, որ ինքն է հաղթելու:

– Դե թող հաղթի, ժամանակը գա, ամեն ինչ կերևա:

– Նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» հաղթել է Կապանում, իսկ առաջադրված թեկնածուն էլ նախկին ազատամարտիկ է, չե՞ք վախենում, որ կպարտվեք:

– Ժամանակը կգա, կտեսնենք:

– Իսկ այն հանգամանքը, որ ինքը նախկին ազատամարտիկ է, մտավախություն չկա՞, որ ավելի շատ ձայներ կարող է ստանալ:

– Ժամանակը կգա, կիմանաք:

– Շատերը խոսում են այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետն է առաջարկել Ձեր թեկնածությունը՝ ելնելով Ձեր լավ հարաբերություններից:

– Իմ թեկնածությունը առաջադրել է կուսակցությունը:

– Իսկ նախկին մարզպետի հետ մտերիմ չե՞ք:

– Ես ոչ միայն նախկին մարզպետի, այլև նոր մարզպետի հետ եմ մտերիմ:

– Շատերն ասում են, որ Դուք Խաչատրյանի կողմից առաջադրված թեկնածու եք, և վերջինս ցանկանում է Ձեր միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել:

– Ոչ միայն Սուրեն Խաչատրյանը, այլև ոչ մեկը իր կամքը չի կարա ինձ թելադրի. մենակ ժողովուրդը, ինձ ընտրողները կարան թելադրեն:

– Գորիսի դեպքերի հետ կապված ի՞նչ կասեք:

– Հարցը իրավապահ մարմինների մոտ է, եթե շատ եք ուզում իմանալ, զանգեք իրավապահ մարմիններին, իրանք կասեն:

Տեսանյութեր

Լրահոս