«Վազգեն Սարգսյանը իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց». Կոմանդոս
Շուտով արդեն տասնչորսերորդ տարին է լրանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, սակայն այն այդպես էլ մնաց չբացահայտված, ու՞մ էր պետք Վազգեն Սարգսյանի մահը: ԳԱԼԱ-ի այս հարցին ի պատասխան՝ Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կամ, ինչպես շատերին է հայտնի, Կոմանդոսը, պատասխանել է.
«Վազգեն Սարգսյանը, իմ կարծիքով, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, ոչ ադրբեջանցիք, ոչ թուրքերը, ոչ էլ ռուսներն արեցին, հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին:
Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել»:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ