
Ողբերգական ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է պատին, վարորդն ու ուղևորը մահացել են

Այսօր՝ օգոստոսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ՕV 713 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում նշված մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 13 շենքի պատին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Վթարի հետեվանքով վարորդն ու մեկ ուղևոր տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վարորդին և ուղեվորին քաղաքացիներն են դուրս բերել և քաղաքացիների ուժերով են տեղափոխվել հիվանդանոց: Էրեբունի բժշկական կենտրոնից ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ վարորդն ու ուղևորը մահացել են: