
Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխը մոխրի 5 կմ-անոց սյուն է արտանետել (լուսանկար)

Ճապոնիայի Կյուսյու կղզում անցած ամիս արթնացած Սակուրաձիմա հրաբուխն այսօր ծխի ու մոխրի 5 կմ-անոց սյուն է արտանետել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կագոսիմա պրեֆեկտուրայի օդերեւութաբանական վարչությանը:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Կագոսիմա պրեֆեկտուրայի վարչական կենտորնը հայտնվել է կիսախավարում: Սոցիալական ցանցերում հայտնվել են լուսանկարներ, որտեղ պատկերված են քաղաքի փողոցները, մեքենաները, տները` պատված մոխրով:
Հրաբխի մոտ գտնվող շրաջանների համար վտանգի «կարմիր» աստիճան է հայտարարվել: