Ավտովթար` Շիրակի մարզում. վիրավորների մեջ են Արթիկ ՔԿՀ-ի աշխատակիցները
Երեկ ժամը 21:30-ի սահմաններում Արթիկի շտապ բուժօգնության կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հայտնել են, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամաս, որտեղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երեք հոգի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 20:40-ի սահմաններում, Հառիճ գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Հակոբյանը Բաղրամյան 28 հասցեում իր կողմից վարած Skoda մակնիշի NNK 1511 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով նա և ավտոմեքենայի ուղևորներ, Հառիճ գյուղի բնակիչներ, 34-ամյա Արշակ Հակոբյանն ու 40-ամյա Վալերիկ Մինասյանը տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վերջիններս աշխատում են ՀՀ արդարադատության նախարարության Արթիկ քրեակատարողական հիմնարկում:
Մանրամասները` այստեղ: