
Բեյրութում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի

Բեյրութի շիաներով բնակեցված Դահիյա շրջանում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է 27 –ի, եւս 336 –ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս պրեսի» տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել էր ընդամենը 22 զոհի մասին: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է նախկինում անհայտ «Այշիի բրիգադներ» խմբավորումը: Ահաբեկիչների տեսաուղերձում նշվում է, որ ահաբեկչությունն ուղերձ է «Հըզբոլահին», որի անդամները Սիրիայում կռվում են բանակի կողմից: