
Սքոթլենդ Յարդն արքայադուստր Դիանայի մահվան վերաբերյալ նոր տեղեկություններ է ստացել

Սքոթլենդ Յարդի աշխատակիցներն արքայադուստր Դիանայի մահվան հանգամանքների մասին նոր տեղեկություններ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Sky news-ին: Դիանան զոհվել էր 1997 թ. Փարիզում ավտովթարի հետեւանքով: Հաղորդվում է, որ խոսքը «ռազմական աղբյուրներից ստացված նյութերի մասին է, որոնք ենթադրում են, որ նա սպանության զոհ է դարձել»:
Լոնդոնյան ոստիկանության մասնակիցներն արդեն սկսել են ստուգել տեղեկությունների «հրատապությունն ու արժանահավատությունը»: Տեղեկատվության մանրամասները Սքոթլենդ Յարդն առայժմ չի բացահայտում:
Միլիարդատեր Մոհամեդ ալ Ֆայեդը, որի որդին` Դոդին, զոհվել էր արաքայադստեր հետ, լրագրողներին հայտնել է, որ հետեւում է վերջին զարգացումներին:
Պաշտոնական հետաքննության տվյալներով` վարորդը, որը Դիանային եւ Դոդիին տեղափոխող «Մերսեդեսի» ղեկին էր, հարբած է եղել եւ կորցրել է կառավարումը: Սակայն առաջ էին քաշվել նաեւ այլընտրանքային վարկածներ, որոնցից մեկի համաձայն` ողբերգության պատասխանատուն մեկ այլ մեքենա` «Ֆիատ» է եղել, որն այդպես էլ չի հայտնաբերվել: Դոդիի հայրն էլ իր հերթին հայտարարել էր, թե «Մերսեդեսի» վարորդին թունել մտնելիս կուրացրել էին հատուկ սարքով: