
Ամառանոցի ննջասենյակում օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 17-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Ս. Ի.-ին պատկանող ամառանոցի ննջասենյակում հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք: