
Ի՞նչ արժե մեկ գավաթ ալկոհոլային խմիչքը վարորդի համար

Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ ոչ սթափ վիճակում ղեկին նստելը ոչ միայն վտանգ է ներկայացնում վարորդի և շրջապատի մարդկանց համար, այլև կարող է հարվածել Ձեր դրամապանակին:
Մասնավորապես, ոչ սթափ վիճակում ղեկին նստելուց առաջ նախ պետք է հիշել, որ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և արարքը չի պարունակում այլ զանցանքի հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 ՀՀ դրամի չափով:
Իսկ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` 450.000 ՀՀ դրամի չափով:
Կարդացեք այստեղ.