Բաժիններ՝

Գողություն հանգստյան գոտու վագոն-տնակից

Օգոստոսի 15-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել 34-ամյա մի կին և հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 14-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մտնելով Սևանի քաղաքային լողափի հարևանությամբ գտնվող հանգստյան գոտու վագոն-տնակ, իր դրամապանակից գողացել են շուրջ 250.000 դրամ արժողությամբ ոսկյա երկու մատանի և 20.000 դրամ:  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1971 թ. ծնված Շիրազ Ս.-ն: Գողոնն առգրավված է: Շիրազ Ս.-ն ձերբակալված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս