Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանի հրահանգով թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանները

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող  ճանապարհային նշանները, և ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ: Այս մասին տեղեկացնում ՀՀ ոստիկանությունը:

Ինչպես նախորդ տարի` դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ: Համաձայն ոստիկանության պետի  մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի ծառայողները  բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների  և գյուղապետերի  հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի  ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս  մասնակիցների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս