Իսկ դուք ո՞նց էիք ուզում և ինչպե՞ս պետք է վարվեն 16 տարի հայրենիքին ծառայած սպայի հետ. «Դոգը»` իր նշանակման մասին
Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ նշանակված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանն կադրերի ռեզերվ ուղարկվելուց հետո հանգստանում էր, իսկ այժմ վերադարձել է աշխատանքի: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք սկանդալային միջադեպերից հետո արդարացի՞ էր համարում իր` ոստիկանական համակարգում աշխատանքից անցնելը, նա պատասխանել է. «Իսկ դուք ո՞նց էիք ուզում և ինչպե՞ս պետք է վարվեն 16 տարի հայրենիքին ծառայած սպայի հետ, որը ոչ մարդասպանություն է գործել, ոչ էլ ծանր հանցանք»:
Իսկ թե այսուհետ ինչպես է լրագրողների հետ իր հարաբերությունները կառուցելու, Վարդան Ղուկասյանը նշել է. «Ես լրագրողների հետ չեմ շփվելու, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում: Ես լրագրողներին միշտ հարգել եմ, ընդունել եմ, շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, ունեմ լրագրող ընկերների բավականին լայն շրջանակ»:
Մանրամասները` այստեղ: