Արտակարգ իրավիճակ Երևանի Ճանապարհային ոստիկանությունում (լուսանկարներ)

Օգոստոսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մարզադահլիճի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է բակում կայանված Toyota Corolla մակնիշի 570 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վրա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել է մոտ 200 քմ տարածք: Ապահովագրական ընկերությունից հայտնել են, որ ոստիկանությունը հույս չունենա փոխհատուցման, քանի որ ավտոմեքենան ԿԱՍԿՈ համակարգով ապահովագրված չէ:

2Gzkc3yTgLjeYwcnhojE_tn aoyCiLgdVNyQQV9GeLy5_tn oAmvpNPRRmvRTJGo8IsR_tn

Տեսանյութեր

Լրահոս