Վալերի Օսիպյան. Բերման ենթարկված ակտիվիստին կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Aravot.am-ին ասել է, որ ժամեր առաջ քաղաքապետարանի մոտից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Միհրան Մելքոնյանը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ: «Նա կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, թե կոնկրետ ինչ հանցագործություն արդեն չեմ կարող ասել»,- ասել է պարոն Օսիպյանը:
Նա բացառել է, որ ակտիվիստին բերման ենթարկելը կապված լինի քաղաքացիական ակտիվության հետ ու զարմացավ ակտիվիստների ասածներից, թե Միհրանը նախորդ ազատազրկման ժամկետից շուտ է ազատվել` իր լավ վարքի համար. «Հարգելիս, ի՞նչ վարքի համար, ես ձեզ ասում եմ, որ նրան ոստիկանություն են ներկայացրել հանցագործության կատարման կասկածանքով, ինչ լավ վարքի մասին է խոսքը»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկել նստացույցի մասնակիցներին աջակցող ակտիվիստ Միհրան Մելքոնյանը:
Կարդացեք այստեղ.