
Պատուհանից մտել է տուն և գողացել 7200 դոլար

Օգոստոսի 12-ին, ժամը 22.00-ին Մալաթիայի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ին: Պարզվել է, որ օգոստոսի 9-ին Գարիկ Ս.-ն Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի տներից մեկի բաց պատուհանից մտնելով` գողացել է 7200 դոլար: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: