Վրանից մինչև «ժուչոկ» որոնող սարք. Ինչ են վարձում և վարձով տալիս հայերը ինտերնետում
Վերջերս գործարկվել է տարբեր իրերի վարձույթի վրա մասնագիտացած հայաստանյան կայք՝ prakat.am-ը։ Կայքում ներկայացված են այս օրերին ամենից շատ պահանջարկ վայելող իրերը։ Ինչպես և սպասվում էր՝ հանգստյան սեզոնին ամենից շատ պահանջարկ վայելել է 4 տեղանոց վրանը։ Այն հնարավոր է վարձել՝ օրական 5000 դրամով։ Merida հեծանիվը նույնպես պահանջված է, թեպետ օրական վարձույթն ավելի թանկ է՝ 5500 դրամ։
Առավել մեծ պահանջարկ վայելող ապրանքների շարքում են նաև HP լափթոփը (օրվա վարձավճարը՝ 6000 դրամ), կառքը և LCD պրոյեկտորը։
Ի դեպ, վարձակալությամբ տրվող ապրանքների շարքում կան նաև լրտեսական իրեր։ Օրինակ՝ գաղտնալսման սարք հայտնաբերող սարք կամ մինի ականջակալ, որոնք հնարավոր է վարձել օրական 1500-2000 դրամով։