Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. կահույքով բարձված «Գազել»-ը գլորվել է ձորը. կան վիրավորներ

Այսօր` օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաներում բեռնատար «Գազել» մակնիշի 16 ՕԼ 331 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 40-ամյա Կարեն Կիրակոսյանը, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին` դեպի Սեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի հարեւանությամբ տեղադրված երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 15 մետր գլորվել ձորակը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորներ` Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչներ, 52-ամյա Աշոտ Հովհաննիսյանն ու 28-ամյա Մերուժան Եգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վարորդին եւ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները եւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի վայր է ժամանել նույն վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը եւ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը: Տեղում են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված էր կահույքի պարագաներով, որոնք գրեթե ամբողջությամբ թափվել են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս