
Երկու օդանավերն իրար են բախվել

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռներ: Sydney Morning Herald-ի հաղորդմամբ՝ թռիչքի պատրաստվող Virgin Australia ավիաընկերութան Boeing 737-800 օդանավը բախվել է Jetstar ավիաընկերության օդանավին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Սկսվել է հետաքնություն, օդանավակայանում ժամանակավորապես փակվել են ժամանման երկու վայրերը: Boeing 737-800 օդանավը տեղափոխելիս է եղել 175 ուղևորի: Վնասվել են երկու օդանավերն էլ, որոնց կրած վնասն ընդհամուր առմամբ այս պահին գնահատվում է 3 մլն դոլար: