Գողություն` 44 համարի ավտոբուսում

Հուլիսի 26-ին, ժամը 21.00-ին,  մի քաղաքացուհի  ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից` նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու  բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել  1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց գտնվող կանգառի մոտ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է ոստիկանություն դիմած քաղաքացուհու դրամապանակը: Գողոնը մասամբ հայտաբերվել է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս