«Որ վարչապետը մի քիչ փող տա՝ իրեն աստղ կդարձնեմ, լավ էլ երգում է»․(տեսանյութ)
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզում «Միասին» երիտասարդական շարժման ամենամյա հավաքին որոշել էր անակնկալ մատուցել երիտասարդներին և ձեռքն առնելով կիթառը՝ սկսել է երգել «Բարով եկար, սիրուն կռունկ»:
Վարչապետի այս երգը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Մեկը գտնում է, որ սա վարչապետի հակա PR-ն է, քանի որ վարչապետը շատ անտաղանդ է երգում, մյուսը գտնում է, որ լավ էլ ձայնային տվյալներ ունի: Ճշտելու համար, թե ինչպես է երգում վարչապետը, Aravot.am-ը հարցում է արել մասնագետից՝ «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից:
Նա երգը լսելուց հետո ասաց. «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իր վարչապետական թերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում: Եթե մի քիչ ինձ փող տա՝ կդարձնեմ իրեն աստղ: Մեր շատ երգիչներից լավ է երգում, ասեմ: Ինքը գիտի ինչ է երգում և համոզմունքով էր երգում: Դա շատ կարևոր է: Մի քիչ կաշկանդվածություն կար և այլն, բայց իր երաժշտական տվյալները կային, երևաց, որ տվյալներ ունի»:
Մանրամասները՝ այստեղ: