YouTube-ի համանախագահները թողարկել են MixBit բջջային վիդեո հարթակը
YouTube-ի երկու համահիմնադիրներ Չադ Հարլին և Սթիվ Չենը գործարկել են նոր բջջային վիդեոհարթակ` MixBit-ը, որը պետք է մրցակցի Twitter-ի Vine ծառայության և Instagram-ի վիդեոխմբագրումների և հրապարակումների ծառայության հետ: Այս մասին հաղորդում է Apple App Store-ը:
MixBit անվճար հավելվածը հնարավորություն է տալիս ձայնագրել, խմբագրել և հրապարակել տեսանյութեր ձեր շարժական սարքից 1 վայրկյանից մինչև 68 րոպե տևողությումբ: MixBit-ը պահում է տեսանյութը կարճ հոլովակների տեսքով՝ յուրաքանչյուրը` մինչև 16 վայրկյան տևողությամբ: Արդյունքում տեսանյութը կարող է ներառել 1-ից մինչև 256 նմանատիպ տեսահոլովակներ, որոնք ինքնուրույն պահվում են, սակայն աշխատում են որպես մեկ ամոբղջական տեսանյութ:
MixBit հավելվածի մշակողները խոստանում են շուտով թողարկել ծրագրի Android-տարբերակը: