Toshiba-ն կառուցում է գերբարակ միկրոչիպերի գործարան
Ճապոնական Toshiba էլեկտրոնիկայի ընկերությունը SanDisk Corp ընկերության հետ համատեղ ծրագրում է կառուցել գործարան, որը կարտադրի ֆլեշ-հիշողության միկրոսխեմաներ: Այս մասին գրում է Reuters-ը: Գործարանի համար կներդրվի 400 մլրդ իեն(մոտ 4 մլրդ դոլար):
Այս գործարանում Toshiba-ն նախատեսում է թողարկել 16-17 նանոմետր լայնության ունեցող չիպեր:
Նշենք, որ ներկայում գործարանային արտադրության չիպերը ունեն 19 նանոմետր լայնություն: