Բաժիններ՝

ԵԱՀԿ գրասենյակը համակարգիչներ է նվիրաբերում Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին

Համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական աջակցության շրջանակներում 2013թ. օգոստոսի 7-ին Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին նվիրաբերվեց տասնհինգ համակարգիչ:

«ԵԱՀԿ-ն կարևորում է ժողովրդավարական ոստիկանության սկզբունքները, իսկ այդ սկզբունքներին խթանելու առավել արդյունավետ միջոցը համայնքային ոստիկանությունն է»,- ասաց ԵԱՀԿ ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին: Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության աշխատանքն ուղղված համայնքային ոստիկանության մեկնարկին՝ նշելով. «Վստահ եմ, որ հետագա զարգացումը կլինի նույնչափ հաջող»:

Համայնքային ոստիկանության մոդելը Երևանում մեկնարկեց 2012թ.-ի հունիսին և մինչև 2013թ. տարեվերջ կտարածվի նաև Հայաստանի մարզերում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` խթանելու ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածումը երկրում:

 

Կուբնին ընդգծեց նաև մարդու իրավունքների չափանիշներին և ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ ոստիկանության կրթության և վերապատրաստման, համայնքային ոստիկանության և հասարակական կարգի պահպանության կարևորությունը: Երկրի իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի, ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ հանդիպումների ընթացքում Կուբնին վերստին նշեց ԵԱՀԿ պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ՝ ոստիկանության ոլորտում ծրագրերի իրակացման ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս