Բաժիններ՝

Կ. Եսայանի սպանության գործով կասկածվել է նաեւ ամբաստանյալի 80-ամյա տատիկը

Ըստ ԳԱԼԱ-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը, որի ընթացքում քննվել են նախաքննական մարմինների կողմից դատարանին ներկայացված ապացույցները: Պաշտպան Լուսինե Սահակյանի կարծիքով նախաքննությունը կատարվել է մի շարք խախտումներով և նյութերի հրապարակման անհրաժեշտություն կա, վերջինս դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նախաքննության ընթացքում մերժվել են ամբաստանյալի բոլոր միջնորդությունները այն մասին, որ իր պաշտպանները ներկա լինեն կատարվող փորձաքննություններին: Ըստ փաստաբանի՝ բազմածավալ քրեական գործում կան այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես առնչություն չունեն սպանության քննության հետ: Նշենք նաև, որ ինչպես նախորդ դատական նիստին, այս անգամ ևս տուժողի իրավահաջորդի փաստաբանը դատարան չէր ներկայացել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031