75-ամյա կինը մեղադրվում է միլիոններ յուրացնելու մեջ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը տեղի կունենա ամբաստնյալ Ա. Ս.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատկան տեղեկատվական համակարգից, 1938-ին ծնված Ա. Ս.-ին մեղադրանք է առջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Երկաթուղային փոխադրումներ» պետական ՓԲԸ «Երևան» կայարանի տարբեր մուծումների դրամարկղում որպես գանձապահ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 1998-ի մայիս ամսից մինչ սեպտեմբերի 08-ն ընկած ժամանակահատվածում իր վստահությանը հանձնված դրամական միջոցներից յուրացրել է 6983341 ՀՀ դրամ գումար` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:
75-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով նախագահող դատավորը Արտուշ Գաբրիելյանն է: