Բաժիններ՝

Գյումրիում դիակ է հայտնաբերվել

tsayg.am-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ին ժամը 08:45-ին Գյումրու շտապբուժօգնության կայանից Շիրակի մարզի քննչական բաժինը ահազանգ է ստացել, որ Շիրակացի 2 հասցեում գտնվող Կաթի գործարանի կենտրոնական մուտքի դարպասի դիմաց հայտնաբերվել է դիակ:

Դեպքի վայրում աշխատել է Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Ենթադրվում է, որ մահացած տղամարդը 50-55 տարեկան է:

Ինքնությունը դեռ անհայտ է: Նախնական տեղեկատվության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` տղամարդու մահվան պատճառը պարզելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս