Նորք Մարաշ վարչական շրջանում օգոստոսի 8-ին գազ չի լինի
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, փականների տեղադրման, պրոֆիլակտիկ վերանորոգման, գազի արտահոսքի վերացման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00–ն դադարեցվելու է Նորք Մարաշ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ»-ից հայտնում են, որ կդադարեցվի, մասնավորապես, Նորքի Այգիների թիվ 180-ից մինչև 238, Արմենակյան փողոցի թիվ 42-ից մինչև 60 հասցեների, Հովսեփյան, Դավիթ Բեկ, Նորքի 1-ին, 2-րդ, 5-րդ, Նորք Մարաշի 4-ից մինչև 17 փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: