Բաժիններ՝

Ինչպե՞ս են շորթվել ու յուրացվել թոշակառուների գումարները (տեսանյութ)

Ըստ ԳԱԼԱ-ի այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը եւ Ռուբեն Մնացականյանը: Սոցապի աշխատակիցները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի ձեւակերպման միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, յուրացնելու մեջ:Այսօր դատարանում հարցաքննվել են մի շարք վկաներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս