Ոստիկանությունն ընդդեմ համասեռամոլական քարոզչության

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 5-ից մինչև 19-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել ոստիկանության Police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում:

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-67-04 հեռախոսահամարով:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) 47.7 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`47.8 հոդվածով.

«Հոդված 47.8. Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը

1. Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի`

1)      1-ին մասը «44.2,» թվից հետո լրացնել «47.8,» թվով,

2)      2-րդ մասի 1-ին կետը «44.2,» թվից հետո լրացնել «47.8,» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ          ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

 1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն` ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Պետությունն իր հերթին միջոցներ է ձեռնարկում ամուր ընտանիք կազմելուն նպաստելու, ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև իր քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը: Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության  և այլ հարցերում: Այս երևույթն առավել վտանգավոր է դառնում այն բոլոր դեպքերում, երբ ոչ միայն խրախուսվում է, այլև` քարոզվում: Քարոզչական տարբեր մեթոդների կիրառումը նպաստում է նրան, որ երևույթն ընկալվում է որպես գովազդ և սկսում է դիտարկվել ինչպես օրինաչափ և բնական յուրաքանչյուր երևույթ: Այնինչ, բացասական երևույթների նմանօրինակ եղանակներով հրապարակայնացումն ու քարոզչությունը չեն կարող խրախուսվել մի պետության կողմից, որը դարերն ի վեր գոյատևել է ավանդական արժեքների, կայուն ընտանիքի պահպանման շնորհիվ: Մեր պետության առջև ծառացած այս արատավոր երևույթը և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով` նախապատրաստվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար: Ընդ որում, օրինագիծն առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ քարոզելու դեպքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար վարչական պատասխանատվության իրավական հիմքը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում վարչական պատասխանատվություն կնախատեսվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար, կսահմանվեն նաև տվյալ իրավախախտման կատարման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ          ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 ՀՀ    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ          ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի նվազեցում չի նախատեսվում, իսկ ավելացումների մասին տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել միայն կոնկրետ դեպքերով վարչական իրավախախտումների վերաբերյալ քանակական ցուցանիշների առկայության պայմաններում, որոնց նախադեպը ներկայումս բացակայում է:

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս