Վանաձորում որդին ծեծել է տարեց մորը, ապա փորձել է խեղդել նրան
Վանաձորում, այսօր՝ օգոստոսի 7-ի լուսադեմին, արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի փոխանցմամբ, 37-ամյա բնակիչը դաժան ծեծի է ենթարկել տարեց մորը: Վերջինս, ներխուժելով մոր ննջասենյակ, նրան ծեծի է ենթարկել, պատռել հագուստները, ապա ձեռքերով բռնել է պարանոցից՝ փորձելով խեղդել նրան:
Բարեբախտաբար, մորը հաջողվել է դուրս պրծնել որդու ճանկերից և փախչել տնից: Վերջինս այս մասին ահազանգել է տեղի ոստիկանության բաժին: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր, որդին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ըստ կայքի՝ երիտասարդը հաշվառված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում՝ որպես ալկոհոլիկ. նա հաճախ է ծեծի ենթարկում մորը: