Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Աշտարակի «գայի պոստի» մոտ. կան վիրավորներ. խցանումը ձգվել է 1,5 կիլոմետր

Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում Ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի Կարպի գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Ազիզյանի վարած ՎԱԶ 21703 մակնիշի 30 VV 555 համարանիշի, Երեւանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Միրզոյանի վարած «Ֆոլկցավեն Գոլֆ» մակնիշի 35 PL 018 համարանիշի եւ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Գալոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 25 ՍՍ 846 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենաները վթարի վայրից տեղափոխվեցին Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս