Բաժիններ՝

Առաջին խոսող ռոբոտ-տիեզերագնացը կուղարկվի միջազգային տիեզերակայան (տեսանյութ, լուսանկարներ)

Մարդկությունը առաջին անգամ տիեզերք է ուղարկում խոսող ռոբոտի` Կիրոբոյին: Մարդանման մեքենան մշակել են Ճապոնիայում: Անվանումը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «հույս» և «ռոբոտ»: Այս մասին հայտնում է Ճապոնական տիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):

Կիրոբոն ստեղծվել է որպես ուղեկից ճապոնացի տիեզերագնաց Կոիտի Վակատեի համար: Ռոբոտի հասակը կազմում է ընդամենը 34 սմ: Մինչ ծրագրի մեկնարկը նա տվել է ոչ մեծ «մամուլի ասուլիս», որի ժամանակ  փոքր-ինչ ձևափոխված կրկնել է գրեթե կես դար առաջ ամերիկյան տիեզերագնաց Նիլ Ամսթրոնգի արտասանած արտահայտությունը. «Մի փոքրիկ քայլը ինձ համար  հսկայական թռիք է ռոբոտների համար:

Սպասվում է, որ Կիրոբոն կհասնի Միջազգային տիեզերակայան օգոստոսի 9-ին: Մշակողների խոսով, նախագծի նպատակն է միջնորդ հանդիսանալ մարդկանց և մեքենաների, մարդկանց և ինտերնետի կամ անգամ մարդկանց և մարդկանց միջև:

Կիբիրոն կհիշի բոլոր խոսակցությունները Կոիտի Վակատեի հետ, որը կժամանի Միջազգային տիեզերակայան նոյեմբերին և տարեվերջին կդառնա կայանի հրամանատարը: Ինչպես սպասվում է, ռոբոտը նաև հաղորդագրություններ կուղարկի վերահսկման կենտրոնի թիմի անդամներին:

robot3 robot4Բացի այդ նշվում է, որ Կիրոբոն «կհաղորդակցվի» մեկ այլ ռոբոտի` իր երկրվորյակ-քրոջ հետ, որը կմնա Երկրի վրա: Նրա անունն է Միրատա, հենց նա էլ «կաջակցի» Կիրոբոյին իր տիեզերական ճանապարհորդության ժամանակ և անհրաժեշտության դեպքում կարող է գտնել և վերացնել խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ նրա մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս