
Կրակոցներ` «Շառլոտ» գիշերային ակումբում. «գայի պլաշադկա» է տարվել BMW X5-ը (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևան ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 17 DQ 017 համարանիշի ավոտոմեքենան: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան «գայի պլաշադկա» էր տեղափոխվել Բաղրամյան պողոտայի վրա գործող «Շառլոտ» գիշերային ակումբի մոտից:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների, այսօր գիշերը կրակոցներ են հնչել «Շառլոտ» գիշերային ակումբում, և նշված ավտոմեքենայի սեփականատերը կասկածվում է, որ մասնակից է եղել վիճաբանությանը:
Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ Արաբկիրի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պնևմատիկ ատրճանակից կրակված պարկուճներ: Փաստի առթիվ Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: