
Ի՞նչ սպասել Հայկոյից ու Մկոյից նոր եթերաշրջանում

ArmStar.am-ը արդեն պատմել է «Sharm Pictures» ընկերության նոր ֆիլմի մասին, որի գլխավոր դերերից մեկը ստանձնել է Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը Մկոն: Չնայած զբաղվածությանը՝ Մկոն ու Հայկոն պատրաստվում են նաև նոր եթերաշրջանի:
Խոսելով «Կարգին սերիալի» մասին, որն արդեն մեծ հեռուստալսարան ուներ Մկոն նշել է. «Մենք որոշեցինք դադարեցնել, որովհետև ճիշտ ժամանակին դադարեցնելը շատ կարևոր է: Հաշվի առանք նաև սցենարիստների կարծիքը, ովքեր մտավախություն հայտնեցին, որ այն չի զարգանա այնքան, որ մի եթերաշրջան տևի»:
Տղաները աշխատում են նոր ձևաչափի վրա, որը կրկին հումորային է լինելու. «Մի քանի նախագծեր կան, որոնց վրա աշխատում ենք և մշակելուց հետո կհասկանանք, որն ավելի լավ կլնի և այն էլ կգնա եթեր»:
«Նոր նախագծերի վրա ենք հիմա զուգահեռ աշխատում, բայց դեռ կոնկրետ չգիտենք ինչ կլինի և երբ կլինի»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշել է Մկոն:
Ինչպես Մկոն է նշել, հնարավոր է լինեն մի քանի հաղորդումներ իրենց մասնակցությամբ, որոնք կհեռարձակվեն «Արմենիա» հեռուստաընկերությամբ:
Հայկոյի և Մկոյի նախագծերում ֆիլմ էլ կա, որը, չնայած այս տարի չեն հասցնի, բայց մյուս տարի կսկեն նկարահանումները:
Զրուցեց՝ Սիրանուշ Գրիգորյանը ArmStar.am