 
                        Porsche Cayenne-ի վարորդը տուգանվեց 150 000 դրամով. մեքենան կապամոնտաժվի
 
                                    Երեկ՝ օգոստոսի 3-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահապնվող տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի Անտառային փողոցի բնակիչ Անդրանիկ Նավոյանի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 08 MM 080 համարանիշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակցի կողմից նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել այն բանի համար, որ նա ավտոմեքենայի վրա տեղադրել է գերձայնային ազդանշան, իսկ նման ազդանշաններ տեղադրելու համար ավտոմեքենայի սեփականատերը տուգանվում է 150.000 դրամի չափով և ավտոմեքենայի վրայից էլ ապամոնտաժվում են «դռռիկները»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        