2.8 միլիոն դոլար՝ լուսամփոփի համար (լուսանկարներ)
«Tiffany» ընկերության արտադրած լուսամփոփները առանձնահատուկ են. դրանք պատրաստված են ապակու կտորներից: Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականից, հենց այդ թվականին էլ սկսվել է առաջին լուսամփոփների արտադրությունը: Լուսամփոփների առաջին դիզայնը կատարվել է ապակու մեծ վարպետ, «Tiffany» ընկերության հիմնադիր Լուիս Տիֆաննիի կողմից:
1997 թվականին «Tiffany»-ի ստեղծած լուսամփոփները դարձել են աշխարհի ամեմնաթանկ լուսամփոփներից: 1906 թվականին թողարկված «Tiffany Lotus» լուսամփոփները պատրաստված են բրոնզից և ապակու կտորներից:
8 լոտուս ծաղիկներն անկրկնելի տեսք են տալիս «Tiffany»-ի այս հիանալի լուսամփոփներին: Աշխարհի ամենաթանկ լուսամփոփը սկզբում գնահատվել և վաճառվել է 18.000 դոլարով, սակայն 1997 թվականին «Christie’s» աճուրդում այն վաճառվել է 2,8 միլիոն դոլարով: