Բաժիններ՝

Մայրը առանց կեսարյան հատման լույս աշխարհ է բերել 6 կգ կշռող երեխային

Գերմանիայում կինը լույս աշխարհ է բերել երեխայի, ով կշռել է միանգամից երկու նորածին երեխայի չափ: Այսպես. երեխան ծնվել է 6.11 կգ քաշով և 57.5 սմ հասակով: Չնայած երեխայի այս մեծ չափերին՝ մայրը նրան լույս աշխարհ է բերել բնական եղանակով. կեսարյան հատման կարիք չի եղել: Երեխայի 31-ամյա մայրն ասել է, որ ինքը ցնցված է նորածին դստեր չափերով: Կինը նախկինում ևս երխաներ ունցել է, սակայն, նրա խոսքով՝ վերջիններս իր նորածին դստեր ճիշտ կեսն են կշռել:

«Իմ փորն այս անգամ համեմատաբար մեծ էր, բայց ես չէի պատկերացնում, որ ներսումս այսպիսի հսկա կա»,- ասել է նա: Հետագայում բժիշկները պարզել են, որ կինը տառապում է դիաբետի տեսակներից մեկով, որը կարող է սովորականից մեծ չափերի երեխաների ծնվելու պատճառ դառնալ:

erexa

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս