Բաժիններ՝

Առերեսման ժամանակ կարմիր բերետավոր ոստիկանն ասել է, թե ինչու է հարվածել Մարտիրոսյանին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու գործը մինչ այժմ շարունակում է քննել Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դեռևս միայն հարցաքննություններ են եղել, ցուցմունքներ են վերցրել իրենից, և ինքը պատմել է այդ օրվա դեպքի բոլոր մանրամասները:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ մեկ անգամ էլ առերեսում է կազմակերպվել: ՀՔԾ աշխատակիցները առերեսում կազմակերպել են Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանության աշխատակից, Մերձավանի բնակիչ 1990թ. ծնված Արթուր Ղազարյանի հետ, ով ապրիլի 9-ին կարմիր բերետով էր: Նա առերեսման ժամանակ ասել է, որ ինքը օրենքի շրջանակներում է խփել Արմեն Մարտիրոսյանին:

«Միայն մեկ ոստիկանի հետ է առերեսումը եղել՝ մալինովի բերետովի, ինքը առերեսման ժամանակ ասաց, որ ինքը օրենքը չի խախտել ինձ խփելով և գործել է օրենքի շրջանակներում, ասաց նաև, որ ես սկզբից իրեն եմ խփել, հետո էլ ինքն է խփել, և վերջացել է այսքանով»,- ասել է Մարտիրոսյանը:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս