Բաժիններ՝

Ծեծկռտուք «Օմեգա» գիշերային ակումբում

NEWS.am-ի փոխանցմամբ, այսօր՝ օգոստոսի 3-ի գիշերը  ծեծկռտուք է տեղի ունեցել «Օմեգա» գիշերային ակումբում: Ակումբի անվտանգության աշխատակիցն ու հաճախորդը վիճաբանության մեջ են մտել, որը քաշքշոցից հետո վերածվել է ծեծկռտուքի: Ականատեսը NEWS.am-ին պատմել է, որ վիճաբանությունը ծագել է հաշիվը չփակելուց:

Ըստ կայքի՝ հաճախորդը փորձել է ակումբից հեռանալ առանց հաշիվը փակելու և անվտանգության աշխատակիցն էլ իր գործառուjթների շրջանակում պահանջել է փակել այն: Վիճաբանությանը միջամտել են ոստիկանները և լուսադեմին ոստիկանություն տարել անվտանգության աշխատակցին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս