Արձակվել է ավելի քան 1200 կրակոց
                                    ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է եւ հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    