Բաժիններ՝

Անհայտ քաղաքացին զենք-զինամթերք է թողել Արտաշատի ճանապարհին

Օգոստոսի 2-ին, ժամը 10.25-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատի 6-րդ ուղեկալի ճանապարհին  զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական մեկփողանի հրացան` ինքնաշեն եղանակով պատրաստված երկու փողով` ձևափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 18, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 10 և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ ու   բեկորային ական:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս