Գողություն ինտերնետ-ակումբից
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, օգոստոսի 2-ին, ժամը 15.00-ին, Ավանի Չարենցի թաղամասի 13 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Տիգրան Ս.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ հուլիսի 25-ին, ժամը 18.00-ին, բաց դռնից մուտք գործելով, Պ. Սևակի փողոցի թիվ 51/9 հասցեում գտնվող ինտերնետ-ակումբից գողացել է համակարգչի օպերատիվ հիշողության սարքը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: