Սերժ Սարգսյանը կմեկնի Իրան
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։